11:00 1 մայիսի, 2020Բրիտանական Institute for Fiscal studies (IFS) հետազոտական ինստիտուտի գիտնականները զգալի տարբերություններ են գտելկորոնավիրուսից մահացության տվյալների միջեւ Մեծ Բրիտանիայի տարբեր էթնիկ խմբերի շրջանում: Նրանց զեկույցը հրապարակվել է ինստիտուտի կայքում:
Մահացության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Կարիբյան տարածաշրջանից սեւամորթ ներգաղթյալների շրջանում. այս խմբում մահացությունը 3 անգամ ավելի բարձր է, քան Մեծ Բրիտանիայի սպիտակ բնակչության շրջանում: Բացի այդ, սեւամորթ բնակչության այլ խմբերի շրջանում մահացության մակարդակը 2 անգամ գերազանցում է միջին ցուցանիշը երկրում:
Հետազոտության հեղինակների կարծիքով` էթնիկ խմբերի շրջանում կորոնավիրուսից մահացության տարբեր ցուցանիշները կարող են տնտեսական եւ սոցիալական գործոնների, ինչպես նաեւ քաղաքացիների առողջության վիճակի հետեւանք լինել: Բացի այդ, իր դերը կարող է ունենալ աշխարհագրական բաշխումը եւ բնակչության խտությունն այս կամ այն բնակավայրում: