Փսորիազը մեծացնում է մեկ այլ վտանգավոր հիվանդության առաջացման ռիսկը. հետազոտություն

19:04   1 մայիսի, 2020

Փսորիազ ունեցող պացիենտները շատ ավելի հաճախ են բախվում Ալցհեյմերի հիվանդության հետ՝ ի տարբերություն մարդկանց, որոնք չունեն փսորիազ: Այդ մասին վկայում են կորեացի գիտնականների նոր հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Scientific Reports պարբերականում:

Կորեայի Կաթոլիկ համալսարանից Միրի Քիմը եւ նրա գործընկերներն օգտագործել են Կորեական ազգային բժշկական ապահովագրության համակարգի տվյալները՝ նպատակ ունենալով դուրս բերել փսորիազ ունեցող 535 927 եւ այդ հիվանդությունը չունեցող նույն տարիքի 2 679 635 մարդու տվյալները, որոնք առնվազն 3 անգամ հետազոտվել են 2008-2014 թվականների ընթացքում: Ալցհեյմերի հիվանդության ռիսկը գնահատվել է երկու խմբերում:

Պարզվել է, որ 3.5 տարում գրանցվել է Ալցհեյմերի հիվանդության 50,209 դեպք. 1.87 տոկոսը վերահսկիչ խմբում ընդդեմ 2.11 տոկոս փսորիազով պացիենտների: Փսորիազ ունեցող պացիենտների մոտ նկատվել է Ալցհեյմերի հիվանդության առաջացման էական ռիսկ:

Ընդ որում՝ փսորիազ ունեցող պացիենտների շրջանում Ալցհեյմերի հիվանության զարգացման ռիսկը զգալիորեն մեծ էր այն հիվանդների մոտ, որոնք չեն ստացել կանոնավոր թերապիա:

Ինչպես նշել են հետազոտության հեղինակները, այդ արդյունքները մատնանշում են, որ քրոնիկական բորբոքային վիճակները փսորիազի դեպքում կարող են լրջորեն ազդել նյարդային համակարգի վրա, եւ, որպես հետեւանք, մեծացնել Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը:



© NEWS.am Medicine