13:41 2 մայիսի, 2020ԱՄՆ ԶՈւ մասնագետները նոր թեստ են մշակել, որը կարող է վարակումից հետո մեկ օրվա ընթացքում հայտնաբերել կորոնավիրուսը, հաղորդում է The Guardian-ը:
Մշակողների խոսքով՝ նոր թեստ-համակարգը կարող է հայտնաբերել վիրուսը 24 ժամում:
Գիտնականները դեռեւս չեն ստացել իշխանությունների պաշտոնական թույլտվությունը, որպեսզի սկսեն կիրառել նոր թեստերը: Թույլտվությունը նրանք կարող են ստանել մեկ շաբաթվա ընթացքում, ինչը թույլ կտա այն կիրառել արդեն մայիսի երկրորդ կեսին: