Զարկերակային ճնշման հսկողությունը նվազեցնում է լուրջ հիվանդությունների զարգացման ռիսկը. հետազոտություն

12:30   5 մայիսի, 2020

Զարկերակային ճնշման մշտական եւ արդյունավետ հսկողությունը նվազեցնում է լուրջ հիվանդությունների զարգացման ռիսկը: Այս մասին հայտնել են Wake Forest School of Medicine-ի գիտնականները:

Ամերիկյան Hypertension կարդիոլոգիական ասոցիացիայի ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ մինչեւ 120 զարկերակային ճնշման նվազեցումը հանգեցնում է 26%-ով նախասրտերի ֆիբրիլյացիայի առաջացման ռիսկի նվազեցմանը:

Գիտնականները վերլուծության մեջ օգտագործել են Առողջապահության ազգային ինստիտուտի՝ սիստոլոգիական զարկերակային ճնշման ուսումնասիրության տվյալները, որոնք ներառում են 8022 մասնակիցների մասին տվյալներ՚ Խմբում 4003 մասնակից վերահսկել է զարկերակային ճնշումը  (նպատակը՝ 120 մմ սնդիկի  սյուն) եւ 4019 մասնակից է եղել ստանդարտ խմբում (նպատակը՝ 140 մմ սնդիկի սյուն):

Մասնակիցներին հետեւել են 5 տարի: Այդ ընթացքում նախասրտերի ֆիբրիլյացիա է գրանցվել զարկերակային ճնշման նվազեցման խմբում եւ 118 դեպք ստանդարտ խմբում:   



© NEWS.am Medicine