19:40 5 մայիսի, 2020Աշխարհը փոխվել է, եւ եթե մենք ուզում ենք հաջողության հասնել, մենք ինքներս էլ պետք է փոխվենք։ COVID-19 կորոնավիրուսային համավարակը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին դրդել է այսպիսի եզրակացության հանգել։ FAST-ի հետ Futures Studio-ի «Համաշխարհային կարգը համավարակից հետո․ սցենարներ եւ տրանսֆորմացիաներ» վեբինարի ժամանակ նախագահը նշեց, որ դեռեւս բարդ է հասկանալ, թե ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո։ Աշխարհը, նրա խոսքերով, փոխվում է ցանկացած դեպքում՝ կորոնավիրուսով թե առանց դրա։ Կորոնավիրուսը աշխարհում փոփոխությունների պատճառ չէ, սակայն նա «նման է սառը ցնցուղի, աստծո ուղերձի այն մասին, որ ինչ-որ բան այն չէ երկրագնդի հետ»։
Արմեն Սարգսյանի խոսքերով՝ կորոնավիրուսը ինքնատիպ թեսթ է մարդու համար, ընտանիքի համար, հարեւանների եւ ընկերների համար, մարդկանց եւ ծնողների հետ հարաբերությունների համար։ Այդ թեսթը մարդկության համար է։ Կորոնավիրուսը նաեւ թեսթ է բիզնեսի համար, որը բախվում է լուրջ խնդիրների, ու նաեւ թեսթ կառավարության համար եւ երկրների կառավարությունների հարաբերությունների համար։
Կորոնավիրուսը, նախագահի խոսքերով, լրջորեն ազդել է աշխարհում իրավիճակի վրա՝ ոչ վաղ անցյալում, օրինակ, յուրաքանչյուր 3-4-րդ նորությունը Սիրիայի մասին էր, սակայն այժմ համարյա ոչ ոք չի խոսոում այդ մասին, իսկ ԶԼՄ-ներում նորությունների մեծ մասը կորոնավիրուսի մասին է։
Նախագահի խոսքերով՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը պետք է բերի մարդկանց կարճաժամկետ եւ երկարաժամկետ եզրակացությունների այն մասին, թե ինչպես ապագայում կազմակերպել կյանքը, կառավարումը, բիզնեսը, որտեղ ներդնել փողերը եւ այլն։
«Ես եկել եմ եզրակացության՝ աշխարհը փոխվել է, եւ եթե մենք ուզում ենք հաջողության հասնել, մենք ինքներս էլ պետք է փոխվենք»,- ասաց նախագահը։