Մթերքներն ինպե՞ս մշակել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով

13:42   8 մայիսի, 2020

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով սուպերմարկետներում կամ շուկաներում ձեռք բերած մթերքները ցանկալի է մշակել ախտահանող միջոցներով, որոնց բաղադրության մեջ սպիրտ կա: Այսպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Բժշկա-կենսաբանական խնդիրների ինստիտուտի բաժնի վարիչի տեղակալ Սվետլանա Պոդդուբկոն:

Մասնագետը նշել է, որ մթերքների մշակումը քլոր պարունակող միջոցներով կարող է վտանգավոր լինել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մասնագետի խոսքով՝ բանջարեղենն ու մրգերը պարտադիր պետք է լվանալ տաք ջրով, քանի որ վիրուսը չի դիմանում 40 աստիճանից բարձր ջերմությանը: Մասնագետը խորհուրդ չի տալիս մթերքը սառնարանի մեջ դնել առանց լվանալու. այնտեղ վիրուսը կարող է պահպանվել շատ ավելի երկար, քան օդի մեջ:

Իսկ մթերքների փակ փաթեթները կարելի մշակել սպիրտ պարունակող հականեխիչներով:



© NEWS.am Medicine