Ինչո՞վ են օգտակար բուսական սպիտակուցները սննդակարգում

13:23   9 մայիսի, 2020

Կարծիք կա, որ բուսական սպիտակուցները պակաս օգտակար են, քան կենդանական ծագման սպիտակուցները: Հասկանալու համար` արդյոք դա այդպես է, Մաքմասթերի համալսարանի աշխատակիցներն ուսումնասիրել են 18-24 տարեկան նորմալ սնվող 24 առողջ կնոջ վիճակը: Բոլոր կանայք ընդունել են սպիտակուցի առաջարկող քանակը`1 կգ քաշի համար օրական 0.8 գրամ:

Ըստ News Mail.RU-ի` կանայք բաժանվել են 2 խմբի: Առաջին խումբը 2 շաբաթվա ընթացքում օրական 2 անգամ պուդինգի տեսքով լրացուցիչ 25 գրամ կարտոֆիլի սպիտակուցի իզոլյատ է ստացել, իսկ երկրորդ խումբը պուդինգ է ստացել առանց սպիտակուցի (հսկիչ խումբ):

14 օր անց գիտնականները նկատել են, որ առաջին խմբի կանանց մոտ մկանային հյուսվածքը սկսել է ինտենսիվորեն միոֆիբրիլյարներ (կրճատող) սպիտակուցներ սինթեզել, որոնք պատասխանատու են կմախքային մկանների բնականոն գործունեության համար: Երկրորդ խմբի կանանց մոտ նման բան չի նկատվել:

Ըստ հետազոտողների` համարվում է, որ բուսական սպիտակուցների ներուժը ցածր է, քան կենդանական ծագման սպիտակուցներինը: Սակայն փորձարկումը ցույց է տալիս, որ մկանային հյուսվածքի աշխատանքի պահպանման տեսանկյունից բուսական սպիտակուցները շատ ավելի արդյունավետ են, քան համարվում էր նախկինում:



© NEWS.am Medicine