Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի եւ քաղցկեղի միջեւ

21:24   9 մայիսի, 2020

Որոշակի գենետիկ մուտացիան ալկոհոլի օգտագործման հետ միասին մեծացնում է ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկը, պարզել են ճապոնացի գիտնականները: Նրանց հետազոտությունը հրապարակվել է Science Advances ամսագրում:

Ուսումնասիրությանը ստամոքսաղիքային քաղցկեղ ունեցող 513 հիվանդ է մասնակցել, ընդ որում, նրանց թվում եղել են եւ ասիացիներ, այնպես էլ ոչ ասիական ծագում ունեցող մարդիկ: Մասնագետները նաեւ հյուսվածքների 243 նմուշ են հավաքել կամավոր հիվանդներից Ճապոնիայում ամբողջ գենոմի սեկվենացման համար, ինչպես նաեւ 288 մարդու լրացուցիչ գենետիկական տվյալներ են ստացել բժշկական բազաներից:

Պարզվել է, որ մուտացիան ALDH2 գենի մեջ, որը կոդավորում է ալդեգիդդեգիդրոգենազը` մարդու լյարդում գտնվող ֆերմենտը, որն օգնում է ալկոհոլի նյութափոխանակությանը, կապված է ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկի հետ:
Հետաքրքիր է, որ այս մուտացիայով հիվանդներից շատերը խմող չեն եղել, ինչը վկայում է քաղցկեղի բարձր ռիսկի մասին նույնիսկ ալկոհոլի չափավոր օգտագործման դեպքում: Հիմնականում այս կապը դրսեւորվել է ասիացիների մոտ:

Ինչպես նշել են մասնագետները, ստամոքսային քաղցկեղի որոշ տեսակներ, որոնք կապված են CDH1 գենի մեջ մուտացիաների հետ (պատասխանատու են միջբջջային կապերի համար), նույնպես ավելի հաճախ հանդիպել են Ասիայում բնակվող պացիենտների մոտ:




© NEWS.am Medicine