Լիարժեք քունը նպաստում է իմունիտետի ամրապնդմանը. մասնագետ

09:48   12 մայիսի, 2020

Լիարժեք քունը նպաստում է մարդու իմունիտետի ամրապնդմանը, պնդում է բժիշկ-դիետոլոգ Վերա Շարոշկինան (Ռուսաստան):

Մասնագետը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է, որ քնին պետք է տրամադրել օրական 6 ժամից ոչ պակաս, իսկ մարդկանց մեծամասնությանը լիարժեք քնելու համար անհրաժեշտ է 7-8 ժամ: Այս ժամանակում օրգանիզմում արտադրվում է բավարար քանակությամբ իմունախթանիչ մելատոնին:

Մասնագետը նաեւ նշել է, որ կարեւոր է ուշադրություն դարձնել ճիշտ, հավասարակշռված սնվելուն: Մասնավորապես՝ քաղցրեղենում պարունակվող պարզ ածխաջրերը բացասաբար են ազդում իմունային համակարգի վիճակի վրա:

Մասնագետի խոսքով, սակայն, հիմա լավագույն ժամանակը չէ սնվելու հետ կապված փորձարկումների, քաղցելու կամ որեւիցե սննդակարգի հետեւելու համար:



© NEWS.am Medicine