COVID-19-ը՝ քնի դեմ․ Հայ մասնագետները հետաքրքիր հետազոտություն են անցկացնում

21:20   11 մայիսի, 2020

Ինչպե՞ս է COVID-19 համավարակը ազդում քնի որակի վրա: Կարո՞ղ է համավարակի հետեւանքով տագնապի ուժեղացումը նպաստել քնի խատումների զարգացմանը: Այս հարցերի պատասխանները գտնելու համար Քնի խանգարումների հայկական ասոցիացիան, «Սոմնուս» նյարդաբանական կլինիկայի Քնի խանգարումների կենտրոնի հետ համատեղ, իրականացնում է հետաքրքիր ուսումնասիրություն:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց նյարդաբան եւ քնաբան Սամսոն Խաչատրյանը, հետազոտության նպատակն է որոշել, թե արտակարգ դրության ռեժիմը եւ քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումը որքան լրջորեն կարող է ազդել նրանց քնի օրինաչափության վրա՝ արդյոք այս ամենը հանգեցնում է քնի նոր խանգարումների, դա ազդում է արդյոք մարդկանց հոգեբանական վիճակի վրա:

Հետազոտության շրջանակներում նախատեսվում է հարցումներ կատարել առնվազն 500 մարդու շրջանակում։ Որքան ավելի շատ տվյալներ հավաքվեն, այնքան արդյունքներն ավելի արժանահավատ կլինեն:

Հետազոտությանը մասնակցելու համար լրացրեք մասնագետների կողմից կազմված հարցաշարը՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScWzELdZoj78m7aF0tAzfQn-xEvqxFKef0LJpPR7k2RmUo94g/viewform?fbclid=IwAR0aAApsR2-bGeiT59-MZQ17UpW2TKYIuemab3J2pz6Q9xPcV8U-aEbv2II

Նշենք, որ հետազոտությունն անանուն է։



© NEWS.am Medicine