Ամռան գալուն պես կորոնավիրուսի պանդեմիան չի նահանջի. գիտնականներ

19:20   12 մայիսի, 2020

Ամռան գալուն պես կորոնավիրուսի պանդեմիան չի նահանջի: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Canadian Medical Association Journal գիտական պարբերականում:

Հետազոտության շրջանակում մասնագետները ստուգել են տարածված միֆն այն մասին, որ շոգ եղանակի գալուն պես կորոնավիրուսը կարող է նահանջել:

Հետազոտությունը որեւէ կապ չի հայտնաբերել ամռան գալու եւ պանդեմիկ ճգնաժամի դադարեցման միջեւ:

Մասնագետներն ուսումնասիրել են 144 տարածաշրջան, որտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակման առնվազն 10 000 դեպք: Հետազոտողների խոսքով՝ վիրուսի տարածման վրա եղանակը չի ազդում:

Այնուամենայնիվ, գիտնականները կարծում են, որ ամռան գալուն պես հյուսիսային կիսագնդի երկրներում առողջապահական մարմինները քիչ ծանրաբեռնված կլինեն, քան ձմռանը: Դա կապված է սեզոնային համաճարակների ավարտի հետ: 

 



© NEWS.am Medicine