Մեկ տարեկան Միքայելը, ով լյարդի փոխպատվաստման է ենթարկվել, դուրս է գրվում հիվանդանոցից (վիդեո)

17:42   13 մայիսի, 2020

Մեկ տարեկան Միքայելը երկու ամիս առաջ լյարդի փոխպատվաստման էր ենթարկվել։ Հիմա նա արդեն պատրաստվում է տուն գնալ:

Երեխայի մոտ հայտնաբերված խնդիրը` նեոնատալ սկլերոզացնող խոլանգիտ, հազվադեպ է ախտորոշվում ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում եղել է առաջին անգամ:

Բժշկական բարդագույն այս գործողությունները` նախավիրահատական, վիրահատական եւ հետվիրահատական փուլերով, հնարավոր է դարձել «Արաբկիրի» եւ արտասահմանցի գործընկերների սերտ համագործակցությամբ: Հայ վիրաբույժները վիրահատությունն իրականացրել են Մինսկից ժամանած թիմի հետ, մարտի 13-ին: Երեխայի համար որպես լյարդի դոնոր հանդես է եկել մայրը:

«Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնում բժշկական թիմին, գործընկերներին եւ Միքայելի մայրիկին ու ողջ ընտանիքին` համբերատարության, վստահության եւ բժիշկների նկատմամբ ունեցած անսահման հավատի համար:

«Մայրիկը փոքրիկին տվեց իր լյարդի մի մասը, իսկ բժիշկները` իրենց մասնագիտական ուժն ու նվիրումը` պարգեւելով նրան երկրորդ կյանք` բառի բուն իմաստով», - ասում է պրոֆեսորը:



© NEWS.am Medicine