Ինչո՞ւ են տարեցները ծանր տանում կորոնավիրուսային ինֆեկցիան

14:49   14 մայիսի, 2020

Ինչո՞ւ են տարեցներն այդքան խոցելի կորոնավիրուսի հանդեպ: ԱՄՆ Օգաստի համալսարանից գիտնականները պարզել են, որ տարեցների օրգանիզմում նվազած է հատուկ մոլեկուլների քանակությունը, որոնք դասվում են միկրոՌՆԹ-ներին (miRNA). ՌՆԹ-ի փոքր չկոդավորվող մոլեկուլներ՝ 18-25 նուկլեոտիդ երկարությամբ:

Aging and Disease ամսագրում հրապարակված հետազոտության մեջ հաղորդվում է, որ տիրոջ բջիջներում միկրոՌՆԹ-ներն ուղղորդվում են վիրուսային գենոմի 3′-չփոխհաղորդվող եւ կոդավորվող հատվածներ՝ արգելափակելով դրանց ֆունկցիաները եւ դրանով ունենալով հակավիրուսային արդյունք:

Մասնագետները վերլուծել են մարդկային միկրոՌՆԹ-ները, որոնք ուղղված են SARS-ի եւ COVID-19-ի հարուցիչների գենոմներին, եւ պարզել են դրանց քանակության ու մարդու տարիքի միջեւ կապը:

Պարզվել է, որ SARS-CoV-2-ի բազմացման ճնշմանը մասնակցող միկրոՌՆԹ-ները կապված են տարիքային տարբեր փոփոխությունների եւ հիվանդությունների հետ: Տարեցների մոտ նկատվել է պաշտպանական մոլեկուլների քանակության նվազում, ինչը կարող է նպաստել այս տարիքային խմբում ծանր ախտանիշներին եւ բարձր մահացությանը:



© NEWS.am Medicine