Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է շատ արագ թեթեւ փուլից անցնել ծանրի. մասնագետ

16:13   14 մայիսի, 2020

Կորոնավիրուսի առաջացրած հիվանդությունը կարող է շատ արագ թեթեւ փուլից անցնել ծանրի: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի գործերի վարչության գլխավոր արտահաստիքային վարակաբան, Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի պետ Գեորգի Սապրոնովը:

Մասնագետը նշել է, որ պացիենտն առավոտյան կարող է իրեն քիչ թե շատ նորմալ զգալ, բայց հավանականություն կա, որ արդեն երեկոյան կհայտնվի վերակենդանացման բաժանմունքում:

Մասնագետի խոսքով՝ բժիշկների մեծ մասը պատրաստ չէ նման սրընթաց հիվանդությանը, ուստի պացիենտներին հետեւելը հիմա առանձնապես կարեւոր է:

COVID-19 հիվանդություն առաջացնող կորոնավիրուսն օժտված է տարբեր օրգաններ ու հյուսվածքներ ախտահարելու հատկությամբ, ինչը այն դարձնում է յուրահատուկ, ինչպես իր հերթին նշել է Նովոսիբիրսկի թրոմբոզների կանխարգելման կենտրոնի ղեկավար Անդրեյ Գրոմովը:



© NEWS.am Medicine