Գիտնականները կորոնավիրուսի նոր թերապիա են փորձարկել

12:14   16 մայիսի, 2020

Չինացի եւ կանադացի մասնագետների խումբը դեղամիջոց են փորձարկել է հեպատիտ B-ի եւ C-ի, ինչպես նաեւ արյան ու մաշկի քաղցկեղի բուժման համար: Խոսքը ալֆա-2 ինտերֆերոնի սինթետիկ տարբերակի մասին է:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ դա իմունային համակարգի ազդանշանային սպիտակուցներից մեկն է, որը մարմինն արտադրում է պաթոգենների հետ հանդիպման ժամանակ: Ինտերֆերոնները վիրուսներին խանգարում են բազմանալ վարակված բջիջներում եւ «ստիպում են» իմունիտետին ավելի արագ պայքարել դրանց դեմ:

Գիտնականներն արդեն ինտերֆերոնների սինթետիկ անալոգներ են ստեղծել: Այժմ ինտերֆերոնների սինթետիկ տարբերակներն օգտագործվում են ցրված սկլերոզի եւ այլ աուտոիմուն հիվանդությունների կանխարգելման համար:

Նոր հետազոտության շրջանակում մասնակցել է 77 կամավոր: Ինչպես հայտնի է, կորոնավիրուսը մնում է օրգանիզմում մոտ 20 օր վարակման պահից: Սակայն ալֆա 2 սինթետիկ ինտերֆերոնը կրճատել է ադ ժամանակը գրեթե մեկ շաբաթով: Հետաքրքիր է, որ արդյունքը գրանցվել է ինչպես երիտասարդ, այնպես էլ տարեց պացիենտների շրջանում:     

 



© NEWS.am Medicine