Կորոնավիրուսի համաճարակից հետո արդյոք կա՞ տուբերկուլյոզի բռնկման առաջացման վտանգ

13:53   18 մայիսի, 2020

Գիտնականները մտավախություն ունեն, որ կորոնավիրուսի համավարակից հետո աշխարհում կարող է առաջանալ տուբերկուլյոզի բռնկում, որի հետեւանքով կարող են տուժել մոտ 6 միլիոն մարդիկ: Որքանո՞վ է մեծ իրադարձությունների զարգացման նման հավանականությունը: Այս հարցի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել իմունաբան Օլեգ Նազարը (Ուկրաինա):

«Մեզ մոտ մշտապես ընթանում է ԲՑԺ-ի պլանային պատվաստում, որը մարդու հետ է մնում ամբողջ կյանքի ընթացքում: Դրանից բացի, այս պատվաստումը խթանում է իմունային համակարգը եւ դեռեւս օգտագործվում է որպես բնական իմունախթանիչ»,- Obozrevatel պարբերականի հետ զրույցում նշել է մասնագետը:

Նրա խոսքով՝ Արեւմուտքում վաղուց ի վեր չեն անցկացնում ԲՑԺ-ի պատվաստում: Իսկ այն երկրներում, որտեղ դեռեւս կատարում են այդպիսի պատվաստումներ, ապա հիմա բժիշկների մեծ մասը զբաղված է կորոնավիրուսի համաճարակով, ուստի պատվաստումը դադարեցված է:

«Համապատասխանաբար աճում է չպատվաստվածների թիվը, իսկ դա նշանակում է նաեւ նրանց թիվը, որոնք պոտենցիալ կարող են հիվանդանալ տուբերկուլյոզով»,- ասել է Նազարը:

Նա հիշեցրել է, որ չարժե մոռանալ, որ մնացյալ ինֆեկցիաները, որոնք աշխարհում եղել են մինչեւ համաճարակը, ոչ մի տեղ չեն անհետացել:

«Բոլորն արդեն վարժվել են գրիպին, այն ամեն տարի գալիս է, ուստի դրանով ոչ ոք չի զբաղվում: Գրիպից բացի, կան նաեւ ՍՇՎ-ն, կարմրուկը եւ կարմրախտը, որոնց հետեւանքով նույնպես մահվան դեպքեր կան: COVID-19-ն իր վրա է գրավել ամբողջ ուշադրությունը»,- ասել է իմունաբանը՝ հավելելով, որ COVID-19-ից հետո ջրի երես դուրս կգան նաեւ այլ խնդիրներ:



© NEWS.am Medicine