Կարելի՞ է արդյոք վարակվել կորոնավիրուսով զրույցի ժամանակ

21:23   18 մայիսի, 2020

SARS-CoV-2 վիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդություն, կարող է փոխանցվել զրույցի ժամանակ։ Ընդ որում, զրուցակցի խոսքի բարձրությունը ազդում է վիրուսի տարածման արագության վրա։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։

ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտների մասնագետները պարզել են, որ խոսելիս բերանի խոռոչում առաջանում է կաթիլներից հավաքված հեղուկ։ Բարձրաձայն խոսակցության մեկ րոպեի ընթացքում վիրուս պարունակող մոտ 1000 կաթիլներ արտանետվում են շրջակա միջավայր։ Այդ կաթիլները մոտ 8-14 րոպե կարող են գտնվել օդում։

Դա պարզելու համար գիտնականները բարձր ճշգրտության լազերի օգնությամբ օգտագործել են կաթիլների վիզուալացման մեթոդը։ Նրանք ընտրել են մի քանի մարդու եւ խնդրել են նրանց կրկնել որոշակի արտահայտություններ, իսկ այնուհետեւ սարքերի միջոցով լուսավորել են նրանց առջեւի տարածքը։ Ինչպես պարզվել է, բարձրաձայն խոսքը նպաստում է կորոնավիրուսի տարածմանը, ինչպես հազը կամ փռշտոցը։

Հետազոտողների խոսքերով՝ փորձերն անցկացվել են լաբորատոր պայմաններում, հետեւաբար հաշվի չեն առնվել կլիմայական գործոնները, որոնք ազդում են վիրուսների տարածման վրա։ Այսպես թե այնպես, ստացված տվյալները կարելի է համարել միջին կշռադատված, քանի որ COVID-19-ով շատ պացիենտներ ավելի վարակիչ են, քան մյուսները։ Օրինակ, որոշ հիվանդների բերանի խոռոչում մեկ րոպե զրույցի ընթացքում ձեւավորվում եւ շրջակա միջավայր է արտանետվում ավելի քան 100 000 կաթիլ։



© NEWS.am Medicine