Անքաշ կաթնամթերքները օգտակար են սրտանոթային համակարգի համար․ հետազոտություն

09:43   20 մայիսի, 2020

Օրական երկու բաժին անքաշ կաթնամթերքը կարող է նվազեցնել մետաբոլիկ համախտանիշի զարգացման վտանգը, որը բնութագրվում է մի շարք շեղումներով, ներառյալ՝ շաքարախտը, բարձր ճնշումը, ճարպակալումը։ Այս համախտանիշը կապված է հիպերտոնիայի բարձր հավանականության հետ, հայտնում են Մաքմասթերի համալսարանի գիտնականները։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, վերոնշյալ հետազոտողներն ուսումնասիրել են 21 երկրներից 140 000 մարդկանց վիճակը։ Գիտնականներին հետաքրքրել է կամավորների սննդակարգը, մասնավորապես՝ կաթնամթերքների օգտագործումը։

Կաթի կամ յոգուրտի մի բաժինը կազմել է 244 գրամ, պանրինը՝ 15 գրամ եւ սերուցքային կարագինը՝ 5 գրամ։

Պարզվել է՝ անքաշ (սակայն չյուղազրկված) կաթնամթերքների օգտագործումը կապված է մետաբոլիկ համախտանիշի առավել ցածր տարածման հետ։

Սա բոլորովին էլ առաջին հետազոտությունը չէ, որը ցույց է տալիս կաթնամթերքների օգտագործման եւ սրտանոթային համակարգի առողջության կապը։ Դեռեւս 2016թ․ Թաֆթսի համալսարանից գիտնականները կոչ էին արել օգտագործել յուղոտ կաթ, քանի որ այն օգնում է պահպանել նորմալ քաշը եւ 46%-ով նվազեցնում է շաքարախտի առաջացման ռիսկը։

Իսկ ահա յուղազրկված կաթնամթերքները առանձնապես օգուտ չեն տվել, այն դեպքում երբ սովորական կաթը նվազեցրել է շաքարախտի զարգացման վտանգը։



© NEWS.am Medicine