Գիտնականները հաշվիչ են ստեղծել COVID-19-ի ծանր ընթացքի կանխատեսման համար

11:14   20 մայիսի, 2020

Չինացի գիտնականները ստեղծել են առցանց հաշվիչ, որի միջոցով կարելի է կանխատեսել ստացիոնար ընդունվող պացիենտների մոտ կորոնավիրուսային ինֆեկցիայի ծանր զարգացման հավանականությունը:

Այս հաշվիչից կարող է օգվել ցանկացող ամեն մարդ:

Հարկ է նշել, որ հաշվիչը չի անցել անհրաժեշտ բոլոր փորձարկումները եւ ճշգրիտ ախտորոշման միջոց չէ. այն բժիշկներին միայն օգնում է որոշումներ կայացնելիս: Ինչպես սովորական օգտատերերին, այնպես էլ մասնագետներին խորհուրդ է տրվում այս մշակման վրա զգուշորեն հիմնվել, քանի որ շարունակում են ստացվել կորոնավիրուսի վերաբերյալ նոր կլինիկական տվյալներ:

COVID-GRAM անունը ստացած գործիքը մշակվել է պացիենտների հիվանդության 1590 պատմությունների եւ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի ծայրահեղ ծանր ընթացքի 72 հնարավոր գործոնների հիման վրա:



© NEWS.am Medicine