ՀՀ քաղաքացիները կկարողանան փոստային ծառայության միջոցով չգրանցված դեղորայք ստանալ

12:00   20 մայիսի, 2020

ՀՀ քաղաքացիները կկարողանան փոստային ծառայության միջոցով չգրանցված դեղորայք ստանալ: Այս մասին այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Գործող օրենքի համաձայն՝ քաղաքացին սահմանը հատելիս կարող է իր հետ տեղափոխել իր համար անհրաժեշտ դեղորայքը, նույնիսկ եթե այն գրանցված չէ երկրում: Նոր փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիները կկարողանան փոստային ծառայության միջոցով չգրանցված դեղորայք ստանալ:

Պատգամավորը նշեց, որ շատերն այսօր անհամբերությամբ են սպասում այդ օրինագծի ընդունմանը, հատկապես այս պահին, երբ սահմանները փակ են:

Իր հերթին առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ չգրանցված դեղորայքի ներկրման թույլտվության ստանալու կարգը որոշվում է կառավարության՝ համար 202 որոշմամբ: Հեշտացված կարգով 3 օրվա ընթացքում ֆիզիկական անձը կարող է թույլտվություն ստանալ: Եթե դեղորայքի գինը ցածր է 200 եվրոյից, ապա մաքսազերծում չի պահանջվի:     



© NEWS.am Medicine