Գիտնականները ստեղծել են կորոնավիրուսից պաշտպանող սուպերդիմակ

17:27   20 մայիսի, 2020

Ինդիանայի համալսարանից (ԱՄՆ) ամերիկացի գիտնականները պաշտպանական դիմակ են ստեղծել գործվածքից, որը կարող է վիրուսները չեզոքացնել դրանց հետ շփվելիս: Նրանց հետազոտությունը հրապարակվել է ChemRxiv-ում:

Դիմակը ստեղծված է գործվածքից, որը թրջվելիս գեներացնում է փոքր էլեկտրական լարում: Գիտնականների խոսքով՝ վիրուսներից շատերը մարդու օրգաններին են կպչում էլետրաստատիկ փոխազդեցության միջոցով, օրգանիզմի մեջ հաջողությամբ թափանցելու համար դրանց կառուցվածքը պետք է կայուն մնա: Նոր տեսակի դիմակի հետ շփվելիս այդ կառուցվածքը քայքայվում է, ինչը փաստացի ոչնչացնում է օտար տարրերը:

Ավելի վաղ այս հետազոտությունները ցույց էին տվել, որ դիմակը կարող է պատրաստվել պոլիեթերային գործվածքից: Այս գործվածքի վրա կատարվում են արծաթից եւ ցինկից կետեր, որոնք կարող են էլեկտրականություն արտադրել խոնավություն հայտնվելիս: Վերջին վեց տարիներին հատուկ գործվածքի մշակմանը մասնակցած մասնագետները նկատել են, որ օրգանիզմը վարակելու վիրուսի ունակությունը լիովին վերանում է մեկ րոպեով սուպերդիմակի հետ շփվելիս:

Ներկայումս նոր նմուշի գործվածքն օգտագործվում է որպես վիրակապային նյութ: Հետազոտողները հայտնում են, որ COVID-19-ի դեմ պայքարում նոր տեսակի դիմակների արտադրության համար սպասում են Սննդամթերքի եւ դեղորայքի սանիտարական հսկողության վարչության (ԱՄՆ) թույլտվությանը:



© NEWS.am Medicine