Փորձագետները նշել են COVID-19-ի համավարակի դեմ պայքարի լավագույն միջոցը

21:22   20 մայիսի, 2020

Գիտնականների միջազգային թիմը COVID-19-ի տարածման դեմ պայքարի առավել հարմար եւ արդյունավետ ռազմավարություն է առաջարկել: European Journal of Epidemiology ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ փոխզիջումային տարբերակը, որն օգնում է նվազեցնել տնտեսությանը հասցված վնասը եւ դիմակայել համավարակին, մեկուկես տարվա ընթացքում կարանտինի հերթագայությունն է եւ դրա մեղմացման ժամանակահատվածի մեջ է:

Ըստ գիտնականների՝ երկարաժամկետ կարանտինային միջոցառումները իսկապես օգնում են նվազեցնել առողջապահական համակարգերի ծանրաբեռնվածությունը, սակայն դրանք բացասաբար են ազդում տնտեսության վրա: Մյուս կողմից, ինքնամեկուսացման եւ կարանտինային ռեժիմի մեղմացումը կամ լիովին վերացումը մեծացնում է հիվանդության հետագա տարածման ռիսկը: Ըստ գիտնականների՝ ամենաճիշտը խիստ սոցիալական հեռավորության պահպանման հերթագայությունն է եւ սահմանափակումների մասնակի վերացումը:

Կարանտինի եւ մեղմացումների ժամանակահատվածի ամենաօպտիմալ տեւողությունը որոշելու համար հետազոտողները մի մոդել են կազմել, որը բազմաթիվ պարամետրեր է հաշվի առնում եւ թույլ է տալիս կանխատեսել COVID-19 ի տարածումը մոլորակի տարբեր տարածաշրջանների 16 երկրում:

Նրանք գնահատել են համավարակի կառավարման տարբեր մոտեցումների 18-ամսյա ազդեցությունը հոսպիտալացման մակարդակի եւ ինտենսիվ խնամք պահանջող հիվանդների քանակի վրա:

Գիտնականները 3 սցենար են դիտարկել. առանց միջամտության, չափավոր սահմանափակումների ցիկլերը՝ հետագա մեղմմամբ եւ խիստ կարանտինային ցիկլերը՝ հետագա մեղմացմամբ: Վիրուսի վերարտադրության ինդեքսի արժեքը (R0) միջամտության բացակայության դեպքում հավասար էր 2.2-ի, այսինքն, COVID-19 ունեցող մեկ անձը միջին հաշվով կարող է 2.2 մարդու վարակել: Չափավոր եւ խիստ կարանտինի դեպքում R0-ն հավասար է դիտարկվել համապատասխանաբար 0.8-ին եւ 0.5-ին:

Ինչպես պարզվել է, 50-օրյա չափավոր սահմանափակումների եւ 30-օրյա թուլացումների ցիկլը նվազեցնում է վիրուսի տարածումը, բայց չի օգնում թույլատրելի սահմանից ցածր ծանր դեպքերի քանակի նվազեցմանը: Սոցիալական հեռավորության խիստ ռեժիմի ժամանակահատվածը շատ ավելի արդյունավետ էր եւ մեծ թվով նոր վարակումներ եւ մահվան դեպքեր է կանխում, եթե ցիկլը 18 ամիս տեւի:

Մասնագետների կարծիքով՝ այսպիսի գրաֆիկը հարմար է ցածր եկամուտ ունեցող երկրների համար, քանի որ դա կօգնի նվազեցնել կարանտինային ռեժիմի անբարենպաստ ազդեցությունը տնտեսության վրա:



© NEWS.am Medicine