Գիտնականները կասկած են հայտնել «հոտային իմունիտետի» ռազմավարության արդյունավետության կապակցությամբ

19:00   21 մայիսի, 2020

Շվեդ գիտնականները կասկած են հայտնել կորոնավիրուսի նկատմամբ «նախիրային իմունիտետի» ձեւավորմանն ուղղված ռազմավարության արդյունավետության կապակցությամբ:

Ըստ Reuters-ի, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ստոկհոլմի բնակիչների միայն 7.3 տոկոսի մոտ է մինչեւ ապրիլի վերջ հակամարմիններ արտադրվել կորոնավիրուսի դեմ: Սա շատ ավելի քիչ է, քան սպասում էին փորձագետները:

Շվեդիան, ի տարբերություն երկրների մեծ մասին, համընդհանուր կարանտին չի հայտարարել. երկիրը հիմնականում կետային միջոցներ է ձեռնարկել վիրուսի տարածման դեմ պայքարելու համար: Ձեռնարկությունների, դպրոցների եւ ռեստորանների մեծ մասը համավարակի ընթացքում բաց է մնացել:

Ըստ վերջին տվյալների՝ Շվեդիայում գրանցվել է վիրուսով վարակման ավելի քան 31.000 դեպք: Ընդհանուր առմամբ, համավարակի հետեւանքով երկրում 3.831 մարդ է մահացել: Մայիսի 13-19-ը ընկած ժամանակահատվածոըմ Շվեդիան կորոնավիրուսից մահվան դեպքերի թվով առաջ էր անցել եվրոպական բոլոր մյուս երկրներից:



© NEWS.am Medicine