Ռուս գիտնականներն իրենց վրա փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

13:32   22 մայիսի, 2020

Գամալեի անվան Համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության հետազոտության ազգային կենտրոնի գիտնականներն իրենց վրա փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այս մասին հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Նա չի նշել, թե քանի աշխատակից է փորձարկել պատվաստանյութը, սակայն նշել է, որ աշխատակիցներից ոչ մեկի մոտ կողմնակի էֆեկտներ չեն գրանցվել:

Պատվաստանյութը դեռ մինչկլինիկական փորձարկումների փուլում է գտնվում: Կամավորների վրա փորձարկումները կսկսվեն պրիմատների վրա թեստերի տվյալների հայտնվելուց եւ առողջապահության նախարարություն թույլտվությունից հետո:

Վեկտորային պատվաստանյութը ստացվում է գենային ինժեներիայի մեթոդով: Խոսքը ԴՆԹ հիմքով ադենավիրուսի մասին է, որում ներդրված է նաեւ SARS-CoV-2 կորոնավիրուսի գեն: Ադենավիրուսը կորոնավիրուսային գենը հասցնում է բջիջներ, որից հետո դրանցվում սկսվում է կորոնավիրուսի շրջանակի սպիտակուցների սինթեզ: Այդպիսով, իմունային համակարգը «ծանոթանում է» պոտենցիալ թշնամու հետ:     



© NEWS.am Medicine