Ինչո՞ւ թոքերի հիվանդություններ ունեցող մարդիկ չպետք է դիմակ օգտագործեն

21:34   22 մայիսի, 2020

Թոքերի հիվանդություններ, այդ թվում ասթմա ունեցող մարդիկ չպետք է դիմակ օգտագործեն, քանի որ դա դժվարացնում է շնչառությունը: Այս մասին հայտնել են բրիտանացի բժիշկները, հաղորդում է The Daily Mail-ը:

Եթե մարդը թոքերի հիվանդություն ունի, սակայն դիմակ կրելը դիսկոմֆորտ չի առաջացնում, ապա նա պետք է այն կրի կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Հակառակ դեպքում դիմակ կրել խորհուրդ չի տրվում:

Բժիշկների խոսքով՝ ասթմայով տառապող մարդկանց մոտ կարող է նոպա սկսվել տաք օդի պատճառով: Բրիտանացի բժիշկների խոսքով՝ դիմակ պետք է կրեն միայն բժիշկները: Սովորական մարդիկ դրա կարիքը չունեն:     

 



© NEWS.am Medicine