Կորոնավիրուսով վարակվածների մասին տվյալները մայիսի 27-ի առավոտի դրությամբ

10:41   27 մայիսի, 2020

Մայիսի 27-ի առավոտի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 5.5 միլիոնը: Համավարակը տարածվել է 188 երկրում: Այս մասին են վկայումՋոնս Հոփկինսի համալսարանի նախագծի տվյալները:

Նախագծի տեղեկություններով՝ աշխարհում 5 589 932 մարդ է վարակվել: 24 ժամվա ընթացքում վարակվածների թվի աճը 94.8 հազար է կազմել: Համավարակի ողջ ընթացքում մահացել է 350 456 հիվանդ, առողջացել է 2.28 միլիոն մարդ:

SARS-CoV-2-ից ամենաշատը տուժած երկիրը Միացյալ նահանգներն են (1.68 միլիոն վարակված): Երկրորդ տեղում Բրազիլիան է (391.2 հազար մարդ), երրորդը Ռուսաստանն է (362.3 հազար): Առաջին հնգյակում է նաեւ Մեծ Բրիտանիան (266,5 հազար) եւ Իսպանիան (236.2 հազար):

Կորոնավիրուսից մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Միացյալ Նահանգներում՝ 98 916 մարդ: Ընդ որում, եվրոպական երկրներում հակառեյտինգի առաջատարների մոտ մահացության մակարդակը գերազանցում է 10 տոկոսը:

Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է 8946 վարակման դեպք: Ընդհանուր առմամբ, համավարակի ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 362 342 դեպք:



© NEWS.am Medicine