Ո՞ր եղանակն է նպաստում կորոնավիրուսով վարակմանը

13:50   27 մայիսի, 2020

Չինացի հետազոտողները հայտնաբերել են, որ նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի կեսից ավելին հայտնաբերվել է վայրերում, որտեղ գրանցվել է 5-15 աստիճան ջերմաստիճան, հաղորդում է Xinhua-ն:

Գիտական հոդվածում, որը հրապարակվել է Science of the Total Environment ամսագրում, Լանչժոուի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են շրջակա միջավայրի ջերմաստիճանի ազդեցությունը կորոնավիրուսի գլոբալ տարածման վրա:

Նրանք հայտնաբերել են, որ վայրերում, որտեղ գրանցվել է 5-15 աստիճան ջերմաստիճան, հայտնաբերվել է կորոնավիրուսի հաստատված դեպքերի 60 տոկոսը:

Նրանց հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ SARS-CoV-2-ը,ամենայն հավանականությամբ, տարածվում է ավելի լայն ընդարձակություններում, եւ ենթադրել են, որ կա օպտիմալ կլիմայական գոտի, որտեղ SARS-CoV-2-ի կոնցենտրացիան զգալիորեն մեծանում է շրջակա միջավայրում, ներառյալ օբյեկտների մակերեսի վրա:

COVID-19-ի համաճարակի տարածումը կախված է մի քանի գործոններից:   

Հետազոտողները զգուշացրել են, որ պանդեմիան կարող է տարածվել փուլային կերպով, եւ բռնկումը կարող է կրկնվել խոշոր քաղաքներում 2020 թվականի աշնանը:

«Մենք չենք կարող հիմնվել այն հիպոթեզի վրա, որ բռնկումը կդադարի բարձր ջերմաստիճանի պայմաններում»,-ասել է գիտական հոդվածի հեղինակներից մեկը՝ Խուան Չժունվեյը:    



© NEWS.am Medicine