Բժիշկները հաճախակ հանդիպող ախտանիշ են հայտնաբերել մեղմ ընթացքով կորոնավիրուսի ժամանակ

16:04   29 մայիսի, 2020

Տոլեդոյի համալսարանի (Օհայո, ԱՄՆ) հետազոտողների նոր աշխատանքը ցույց է տվել, որ կորոնավիրուսով վարակվածների գրեթե կեսն այնպիսի ախտանիշ է նշել, ինչպիսին համի կորուստն է, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

«Ավելի վաղ արված ուսումնասիրություններում այդ ախտանիշը չի նշվել, ինչը, հավանաբար, պայմանավորված էր այլ ախտանիշների գերակշռությամբ. դա հազն է, ջերմությունը եւ շնչառության հետ կապված խնդիրները: Այժմ պարզ է, որ փոփոխված կամ կորած համային զգացողությունը եւս առկա է հիվանդների զգալի մասի մոտ»,- պարզաբանել են մասնագետները:

Նոր աշխատանքի շրջանակներում հինգ հետազոտության վերլուծություն է կատարվել՝ հունվարի կեսից մինչեւ մարտի վերջ ընկած ժամանակահատվածում: Դրանցում ավելի քան 800 հիվանդ է մասնակցել: Նրանց 49.8 տոկոսը համային զգացողությունների հետ խնդիրներ է ունեցել: Մասնագետների կարծիքով՝ հիմքեր կան կարծելու, որ այս ախտանիշի իրական տարածվածությունն ավելի բարձր է:

Հետազոտողները ենթադրում են, որ համի կորուստը կապված է հիվանդության համեմատաբար մեղմ ընթացքի հետ, եւ ախտանիշը կօգնի պարզել առանց վարակի տիպիկ նշանների հիվանդութկան կրողին:

Համի կորուստը COVID-19-ի դեպքում կարող է բացատրվել վիրուսի՝ այսպես կոչված ACE-2 ընկալիչի հետ կապվելու ունակության հետ, որն արտահայտվում է լեզվի եւ բերանի էպիթելիային բջիջներում:



© NEWS.am Medicine