Վրաստանում ժամանակավորապես դադարեցվել է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի կիրառումը

20:37   29 մայիսի, 2020

Վրաստանում ժամանակավորապես դադարեցվել է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի կիրառումը: Որոշումն ընդունվել է կլինիկական խմբի հանդիպման ժամանակ, հաղորդում է «ԻնտերպրեսՆյուզ»-ը:

Որոշումն ընդունվել է սոլիդարության հետազոտության շրջանակում: Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ Վրաստանը՝ որպես հետազոտության մասնակից երկիր, կիսում է ԱՀԿ-ի խորհուրդները եւ, համապատասխանաբար, ժամանակավորապես դադարեցնում է «Պլակվենիլի» կիրառումը:

«Բացառված չէ, որ հավելյալ ապացույցների հայտնվելուն պես «Պլակվենիլը» կրկին կկիրառվի: Սակայն դեռ հիմքեր չկան այդ մասին խոսելու համար, եւ պետք է սպասենք իրադարձությունների զարգացմանը»,-ասել է Գաբունիան:

Նրա խոսքով՝ Վրաստանում «Պլակվենիլը» մշտապես կիրառվել է դրա կողմնակի էֆեկտների ինտենսիվ մոնիթորինգի ռեժիմում:

«Պացիենտների մոտ, որոնք ստացել են «Պլակվենիլ», լավ արդյունք է եղել: Այդ դեպքում կլինիցիստները խոսում են հիվանդության ընթացի կրճատման մասին, դրա ֆոնին պացիենտների մոտ լուրջ կողմնակի էֆեկտներ չեն եղել»,-ասել է փոխնախարարը:

Վրաստանի ԱՆ տվյալների համաձայն՝ նախարարությունը բուժման նոր միջոցը կհաստատի հաջորդ շաբաթ: 



© NEWS.am Medicine