Պատվաստմանը դեմ արտահայտվողները կարող են խափանել կորոնավիրուսի դեմ պատվաստումը

23:43   1 հունիսի, 2020

Պատվաստմանը դեմ արտահայտվողները կարող են խափանել կորոնավիրուսի դեմ պատաստումը: Այս մասին վկայում են ԱՄՆ-ում անցկացված հարցումների տվյալները:

Ինչպես հայտնում է Guardian-ը, ԱՄՆ-ում պատվաստմանը դեմ շարժումը ղեկավարում են 2 լավ ֆինանսավորվող կազմակերպություններ՝ «Դադարեցնել պարտադիր պատվաստումը» (Stop Mandatory Vaccination) եւ «Երեխաների առողջության պաշտպանությունը» (Children’s Health Defense):

Վերջին կազմակերպությունը ղեկավարում է էկոակտիվիստ Ռոբերտ Քեննեդի-կրտսերը՝ հայտնի սենատոր Ռոբերտ Քեննեդիի որդին: Այդ երկու կազմակերպությունների աշխատանքի արդյունքում շատ ամերիկացիներ հրաժարավում են պատվաստել իրենց երեխաներին, եւ 2019 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած կարմրուկի ամենախոշոր բռնկումը:

Իսկ այժմ այդ կազմակերպությունները նոր թիրախ ունեն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը:

Մայիսի սկզբին ԱՄՆ-ում հարցում է անցկացվել, որը ցույց է տվել, որ ամերիկացիների 23 տոկոսը պատրաստ չէ կորոնավիրուսի դեմ պատվաստվել, եւս 22 տոկոսը կասկածում է:

Հետաքրքիր է , որ պատվաստման օգտին են արտահայտվում 60-ն անց մարդիկ, այդ դեպքում, երբ դրան դեմ են 18-59 տարեկան մարդիկ:   

Պատվաստման դեմ արտահայտվողների շարժումն այսօր ակտիվանում է ոչ միայն ԱՄՆ-ում: Նման տրամադրություններ կան Գերմանիայում եւ Ավստրալիայում:

«Բժիշկները պետք է հասկանան ծնողներին, որոնք տրվել են այդ տրամադրություններին, եւ հանգիստ պատասխանեն նրանց հարցերին եւ չբղավեն նրանց վրա»,-կարծիք է հայտնել Yale University համալսարանի համաճարակաբան Սաադ Օմերը:  



© NEWS.am Medicine