Գիտնականներն անմիջապես ազդող ինսուլին են ստեղծել ծովային խխունջների թույնի հիման վրա

21:23   3 հունիսի, 2020

Յուտայի ​​համալսարանի գիտնականներին հաջողվել է սովորական ինսուլինի արագ ազդող անալոգը ստեղծել ծովային կոնուս խխունջներից: Ըստ ՏԱՍՍ-ի՝ իր ուժով այն չի զիջում ինսուլինի մարդկային տարբերակին, ընդ որում, ազդում է գրեթե անմիջապես:

Ըստ գիտնականների՝ ինսուլինանման մոլեկուլները խխունջի թույնից մարդու բջիջների վրա մոտ 20-30 անգամ ավելի թույլ են գործել, քան սովորական ինսուլինը: Ուստի հետազոտողները որոշել են ամինաթթուների մի քանի եզակի շղթա ավելացնել խխունջի թույնից մարդկային ինսուլինի մեջ:

Հորմոնի նոր տարբերակի արդյունավետությունը փորձարկվել է առնետների վրա: Պարզվել է, որ նոր ինսուլինն այնքան արդյունավետ է նվազեցրել արյան մեջ շաքարի մակարդակն առնետների մոտ, որքան ինսուլինի սովորական տարբերակի համարժեք դոզան: Ավելին, ցանկալի էֆեկտը երեւացել է գրեթե անմիջապես եւ առանց որեւէ բացասական արձագանքի իմունային համակարգի կողմից:

Ըստ մասնագետների՝ այս կերպ կարելի է ինսուլինի շատ էժան եւ արդյունավետ տարբերակներ ստանալ, որոնք, ի թիվս այլ բաների, հարմար են ինսուլինի պոմպերի մեջ օգտագործման համար:



© NEWS.am Medicine