Վարակվել եմ հիվանդի հետ աշխատելիս․ Նյարդավիրաբույժ Դավիթ Պատրիկյանը երկկողմանի թոքաբորբ ունի եւ բուժվում է կորոնավիրուսային վարակից

14:46   4 հունիսի, 2020

«Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը մայիսի 21-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսային վարակով և երկկողմանի ծանր թոքաբորբով:

«Ես ռիսկային խմբի անդամ եմ, եթե այդպես կարելի է ասել, տարիքս 68 է, ունեմ շաքարային դիաբետ, սիրտանոթային հիվանդություններ, մի խոսքով նման վարակը ինձ համար կարող էր ճակատագրական լինել», - պատմում է բժիշկ, դոցենտ Պատրիկյանը:

Նրա խոսքով իր փրկվելը հավասար էր հրաշքի, ինչի համար շնորհակալություն է հայտնում գործընկերներին:

Մանրամասները` տեսնյութում։



© NEWS.am Medicine