Կորոնավիրուս եւ հոգեկան առողջություն. պանդեմիայի պատճառով աճում է ծանր ընկճախտով մարդկանց թիվը

23:39   9 հունիսի, 2020

Պանդեմիայի եւ սահմանափակումների պատճառով աճում է ծանր ընկճախտով մարդկանց թիվը: Այս մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել են Գյոտտինգենի բարձրագույն դպրոցի մասնագետները:

Ինչպես հայտնում է dw.com-ը, մեկնաբանելով հետազոտության արդյւոնքները բարձրագույն դպրոցի կլինիկական հոգեբանության պրոֆեսոր Յուսեֆ Շիբանը նշել է, որ հատկապես տուժել են 18-25 տարեկանները:

Նրա խոսքով՝ ինքը եւ իր գործընկերները կարծում էին, թե բնակչության շրջանում ծանր ընկճախտի դեպքերի մասնաբաժինը չի գերազանցում 1 տոկոսը , սակայն այդ ցուցանիշը հասել է 5 տոկոսի:

Գիտնականները նշում են, որ կան հիմքեր մտածելու, որ հոգեկան հետեւանքները կզգացվեն դեռ երկար ժամանակ:

 



© NEWS.am Medicine