Ռեւմատոիդ արթրիտի բուժման դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ

16:20   13 հունիսի, 2020

Բարիցիտինիբ դեղամիջոցը, որն օգտագործվում է ռեւմատոիդ արթրիտի բուժման համար, կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում են Karolinska Institutet-ի (Շվեդիա) գիտնականները, որոնք EMBO Molecular Medicine ամսագրում հետազոտություն են հրապարկել, որը ցույց է տալիս, թե արհեստական ինտելեկտի վրա հիմնված ալգորիթմներն ինչպես են օգնում հայտնաբերել արդեն գոյություն ունեցող եւ հայտնի դեղերի արդյունավետությունը նոր հիվանդությունների դեմ:

Բարիցիտինիբը խմելու դեղամիջոց է, որն օգտագործվում է չափավորից մինչեւ ծանր աստիճանի ռեւմատոիդ արթրիտով մեծահասակ պացիենտների բուժման համար: Այն ընդունում են օրական մեկ անգամ, որն ազդում է որպես յանուս-կինազա – էնզիմայի ինհիբիտոր, որը որպես «փոխարկիչ» է գործում շատ բջջային ֆունկցիաներում:

Այս դեղամիջոցն ազդում է իմունային համակարգի բորբոքային պրոցեսների վրա եւ դիտարկվում է որպես COVID-19 կորոնավիրուսի բուժման պոտենցիալ թեկնածու:

ԱԻ-ի վրա հիմնված ալգորիթմների օգտագործման շնորհիվ գիտնականները բարիցիտինիբը նույնականացրել են որպես COVID-19-ի համար խոստումնալից բազմաթիրախ թեկնածու, ավելի վաղ ցուցադրած իր՝ ինչպես ցիտոկինների ակտիվությունը, այնպես էլ վիրուսային տարածումը ինհիբիրացնելու ունակության շնորհիվ:

«Այս տվյալների հանրագումարը վկայում է այն մասին, որ բարիցիտինիբը կարող է նվազեցնել բորբոքումը եւ COVID-19-ում վիրուսային ծանրաբեռնվածությունը,- ասել է Karolinska Institutet-ի լաբորատոր բժշկության ամբիոնի պրոֆեսոր Ալի Միրազիմին: - Մենք ինտեգրում եւ մանրամասն վերլուծում ենք փորձարկումների տվյալները, անցկացնում ենք հաջորդ ֆունկցիոնալ եւ մեխանիստական հետազոտություններ բարիցիտինիբի ազդեցության մեթոդը մանրակրկիտ ուսումնասիրելու համար»:



© NEWS.am Medicine