Գիտնականները նյութ են ստեղծել, որը կարող է դյուրացնել կոտրվածքների բուժումը

22:37   13 հունիսի, 2020

Յելի Ֆրիդրիխ Շիլերի անվան համալսարանի եւ Վյուրցբուրգի համալսարանի գիտնականները մշակել են եզակի միացություն՝ ոսկորների միացման եւ իմպլանտների պատրաստման համար ցեմենտ: Այս նյութի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ կարող է ինքնուրույն վերականգնվել:

Ոսկորների փոխարինման նյութը պատրաստված է կալցիումի ֆոսֆատի եւ ցեմենտի հիմքով, ամրացված ածխածնային մանրաթելերով, որոնք երաշխավորում են վնասվածքների հանդեպ ամրություն եւ ճեղքեր առաջանալիս ինքնուրույն վերականգնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բժշկության մեջ իրեն լավ երաշխավորած կալցիում-ֆոսֆատային ցեմենտը խթանում է ոսկրային հյուսվածքի կազմավորումը եւ ապահովում արյունատար անոթների ներաճը: Այն հարմար է աշխատանքի մեջ, բայց միաժամանակ աչքի է ընկնում փխրունությամբ, ինչը ծանրաբեռնվածության դեպքում ճեղքեր է առաջացնում եւ սահմանափակում ցեմենտի կիրառման գոտին: Մինչեւ վերջին ժամանակները այն հիմնականում օգտագործվում էր տանող դերակատարում չունեցող ոսկորներում, հաճախ դեմքի եւ ծնոտի հատվածներում:

Իսկ նոր ցեմենտը համանման խնդիրներ չունի. հնարավոր բոլոր ճեղքերը ածխածնային մանրաթելերի շնորհիվ ուղղակի ինքնուրույն սերտաճում են: Գիտնականների խոսքով՝ մանրաթելերը ճեղքերի եզրերը միացնում են դրանց առաջացմանը զուգահեռ՝ միաժամանակ գործարկելով ճեղքերի խոռոչներում հավաքվող հեղուկների հետ շփվելիս միներալացման պրոցեսը: Այսպիսով, ստացվում է ճեղքերի վրա մոնոլիտ «կարկատան»:



© NEWS.am Medicine