Սննդակարգն իսկապես կարող է ազդել սրտի առողջության վրա. հետազոտություն

21:09   16 հունիսի, 2020

Մարդու սննդակարգն իսկապես կարող է ազդել սրտի առողջության վրա՝ կանխելով սրտանոթային հիվանդությունների զարգացումը, պարզել են ԱՄՆ-ի Չանի հանրային առողջության դպրոցի գիտնականները:

JAMA Interior Medicine ամսագրում հրապարակված հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են առողջ սննդի 4 մոդելների ցուցանիշները, այդ թվում՝ միջերկրածովյան դիետայի, բույսերի վրա հիմնված առողջ սննդակարգի, ինչպես նաեւ տարբեր տեսակի այլընտրանքային առողջ սննդակարգերի: Դիտարկվող մոդելներից յուրաքանչյուրը ձավարեղենի, բանջարեղենի, մրգերի օգտագործման բարձր մակարդակ եւ քաղցրացրած ըմպելիքների, կարմիր եի վերամշակված մսի քանակի կրճատում է ենթադրում:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, մասնագետները վերլուծել են 165.794 կնոջ եւ 43.339 տղամարդու առողջության վիճակի վերաբերյալ տվյալները, ովքեր 2 տարին մեկ անգամ հայտնել են իրենց սննդակարգային սովորությունների մասին: Բազմաթիվ գործոններ հաշվի առնելուց հետո, այդ թվում՝ տարիքը, մարմնի քաշի ինդեքսը եւ ծխելը, պարզվել է, որ առողջ սննդակարգերից որեւէ մեկին խստորեն հետեւելը կապված է սրտանոթային հիվանդությունների ավելի ցածր ռիսկի հետ: Ընդ որում, առողջ սննդակարգի ամենաբարձր ցուցանիշը 14-21 տոկոսով նվազեցրել է հիվանդությունների հավանականությունը:




© NEWS.am Medicine