Գիտնականներն անսպասելի կապ են գտել աղիքային պարազիտների եւ ցրված սկլերոզի միջեւ

23:29   17 հունիսի, 2020

 Բրիտանացի եւ ռումինացի գիտնականների խմբին հաջողվել է կանխել ցրված սկլերոզի կրկնակի մանիֆեստացիան Necator americanus պարազիտների շնորհիվ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ցրված սկլերոզը նյարդաբանական հիվանդություն է, որի պատճառով խախտվում է նյարդային ազդանշանների նորմալ փոխանցումը, ինչը հանգեցնում է վերջույթների թմրածության, կաթվածների եւ մի շարք այլ խնդիրների:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ցրված սկլերոզով պացիենտների մոտ պարազիտիկ վարակներն ավելի թեթեւ են ընթանում, քան մյուսների մոտ: Պարզվել է, որ մարդու աղիքներում նման պարազիտների առկայությունը նվազեցնում է բորբոքումների քանակը:

Հետազոտողները դա ստուգել են 73 կամավորների վրա: Նրանց հետեւել են 9 ամիս: Պարզվել է, որ պացիենտների 50 տոկոսը չի ունեցել հիվանդության սրման կաթվածներ:   

 



© NEWS.am Medicine