Գիտնականները կապ են գտել դեպրեսիայի եւ սրտի հիվանդությունների միջեւ

19:20   17 հունիսի, 2020

Դեպրեսիայի եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման եւ վաղաժամ մահվան միջեւ հստակ կապ կա: Սայմոնի համալսարանի պրոֆեսոր Ֆրեյզեր Սքոթ Լիրի ղեկավարած նոր հետազոտությունն այդ կապի լրացուցիչ ապացույցներ է ներկայացրել:

JAMA Psychiatry-ում հրապարակված գլոբալ հետազոտությունը 145.862 միջին տարիքի մարդ է ընդգրկել 21 երկրից: Այն ցույց է տվել, որ դեպրեսիայի 4 կամ ավելի ախտանիշ ունեցող մարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների եւ դրանց պատճառով մահվան զարգացման ռիսկի 20 տոկոս աճ է գրանցվել:

Ընդ որում, ռիսկը կրկնակի բարձր է քաղաքային շրջաններում, որտեղ մինչեւ 2050 թվականը կապրի աշխարհի բնակչության մեծ մասը: Ընդ որում, տղամարդկանց մոտ այդ ռիսկը գրեթե երկու անգամ ավելի բարձր էր:

Այս ուսումնասիրության արդյունքներն այսօր ավելի քան ակտուալ են, քանի որ COVID-19 համավարակը բացասաբար է անդրադառնում շատ մարդկանց հոգեկան առողջության վրա՝ աճող անհանգստություն եւ դեպրեսիա առաջացնելով:

Ըստ գիտնականների՝ դեպրեսիայի ախտանիշները պետք է դիտարկել որպես սրտի հիվանդության զարգացման ռիսկի գործոններ՝ այնպիսի ռիսկային գործոնների հետ միասին, ինչպիսիք են ծխելը, արյան բարձր ճնշումը եւ խոլեստերինի բարձր մակարդակը:





© NEWS.am Medicine