Կորոնավիրուսը՝ Հայաստանում․ Ինչ պետք է անել, եթե ձեզ մոտ COVID-19-ի կասկած կա

18:07   18 հունիսի, 2020

Ի՞նչ պետք է անել, եթե դուք ապրում եք Հայաստանում եւ կասկածում եք, որ ձեզ մոտ COVID-19 կորոնավիրուսային վարակ կա։ Այս հարցը պարզաբանել NEWS.am Medicine-ի թղթակցին օգնեց Առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբոնի վարիչ Սամվել Հովհաննիսյանը։

COVID-19-ի գլխավոր ախտանիշները

Կորոնավիրուսային վարակի առավել շատ դիտարկվող ախտանիշներն՝ ըստ ԱՀԿ-ի՝

Սակայն որոշակի դեպքերում կարող են լինել նաեւ հետեւյալ ախտանիշները՝

Հիվանդության ծանր ընթացքի դեպքում պացիենտի մոտ կարող են առաջանալ դժվար շնչառություն կամ շնչարգելություն, ճնշվածության զգացողություն կամ ցավ կրծքավանդակում, խոսքի կամ շարժողական ֆունկցիաների խափանումներ։

Ինչ անել, եթե ձեզ մոտ նկատել եք թվարկված ախտանիշներից որեւէ մեկը

Սամվել Հովհաննիսյանի խոսքերով՝ եթե պացիենտի վիճակը ծանր է (բարձր ջերմություն, ծանր շնչառություն, թուլություն, հազ) կարելի է դիմել շտապօգնության ծառայությանը։ Ժամանած մասնագետը կասի ինչ անել։ Անհրաժեշտության դեպքում բրիգադը պացիենտին հիվանդանոց կտեղափոխի։

Եթե վիճակը թեթեւ է կամ միջին ծանրության (ջերմություն չկա կամ այն մոտ 37.2-37.5 աստիճան է, կան այլ ախտանիշներ, ինչպես համի զգացողության կորուստը, սակայն, ընդհանուր առմամբ, վիճակը ծանր չէ), պետք է դիմել տեղամասային պոլիկլինիկա։ Այնտեղ կարելի է դիմել նաեւ այն դեպքում, եթե կասկածում եք, որ վարակված եք, սակայն ակնհայտ ախտանիշներ չեք նկատում։

Զննելով պացիենտին՝ ընտանեկան բժիշկը կորոշի հետագա գործողությունները։ Եթե նա որոշի, որ հիմք չկա ենթադրելու, որ պացիենտի մոտ COVID-19 է, պացիենտը կվերադառնա տուն։ Եթե կան հիմքեր ենթադրելու, որ պացիենտը վարակված է, բժիշկը կարող է ուղարկել նրան հետագա հետազոտությունների՝ դա կարող է լինել կորոնավիրուսի թեսթ կամ ռենտգեն/ԿՏ։ Եթե այդ հետազոտությունները նշանակում է ընտանեկան բժիշկը, դրանք անցկացվում են պետպատվերի շրջանակներում։ Սակայն յուրաքանչյուր ոք կարող է անցնել այդ հետազոտությունները իր ցանկությամբ՝ վճարովի հիմունքներով։

Կորոնավիրուսի թեսթի համար կարող են տեղում քսուք վերցնել, եթե կա նման հնարավորություն։ Եթե այն չկա, ընտանեկան բժիշկը պետք է կազմակերպի քսուքի վերցնելը այլ բուժկենտրոնում։ Երկու դեպքում էլ կենսանյութը այնուհետեւ կուղարկվի որեւէ լաբորատորիա, որտեղ COVID-19-ի ՊՇՌ-թեսթ են անում։

Հետագա գործողություններն արդեն կախված են անալիզի արդյունքներից։ Եթե COVID-19-ը հաստատվել է, ընտանեկան բժիշկը կարող է նշանակել ամբուլատոր բուժում՝ եթե պացիենտի վիճակը թեթեւ է կամ միջին ծանրության։ Եթե պացիենտի վիճակը ծանր է, նրան, ամենայն հավանականությամբ, կհոսպիտալացնեն։

Ինչպես նշեց Սամվել Հովհաննիսյանը, պացիենտի վիճակի ծանրության աստիճանը գնահատելիս բժիշկները ղեկավարվում են մի շարք չափանիշներով։ Հաշվի է առնվում այդ թվում պացիենտի մարմնի ջերմաստիճանը (38.5-ից բարձր), սատուրացիան (արյան հագեցվածությունը թթվածնով՝ 93%-ից ցածր), շնչառական շարժումների հաճախականությունը (նորմայում մարդը րոպեում կատարում է 16-18 շնչառական շարժում, եթե դրանց հաճախականությունը ավելանում է մինչեւ 22 եւ ավելի, դա կարող է թոքաբորբի նշան լինել)։

Ամբուլատոր բուժման դեպքում ընտանելկան բժիշկը պետք է խորհուրդ տա պացիենտին, թե ինչպես իրեն պահի տանը, որպեսզի զերծ մնա վարակի տարածումից, ինչպես նաեւ բացատրի, թե ինչպիսի իրավիճակներում կարելի է կասկածել վիճակի վատթարացում, եւ ինչ պետք է անել նման դեպքում։



© NEWS.am Medicine