Ինչպե՞ս են առողջ սովորություններն ազդում Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկի վրա

16:30   21 հունիսի, 2020

Մարդու առողջ սովորություններն իսկապես նվազեցնում են Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը, ինչպես ցույց է տվել Neurology պարբերականում հրապարակված նոր հետազոտությունը:

Դրա հեղինակները վերլուծել են շուրջ 3000 մարդու տվյալներ, ուշադրությունը կենտրոնացրել են առողջ ապրելակերպի 5 ցուցանիշների վրա՝ ֆիզիկական ակտիվություն, ծխելու սովորության բացակայություն, ալկոհոլի չարաշահման բացակայություն, առողջ սնունդ եւ կոգնիտիվ (ինտելեկտուալ) ակտիվություն: 4 կամ բոլոր 5 առողջ ապրելակերպի տեսակները պահպանող մարդկանց մոտ Ալցհեյմերի հիվանդության ռիսկը 60 տոկոսով պակաս էր, քան նրանց շրջանում, ովքեր հետեւել են միայն մեկ գործոնին: 2 կամ 3 առողջ սովորությունները նվազեցնում են հիվանդության առաջացման ռիսկը 37 տոկոսով:

Գիտնականները համարում են որպես ֆիզիկական ակտիվության նորմալ մակարդակի չափորոշիչ շաբաթական 150 րոպե տեւողությամբ մարզումները՝ միջին կամ բարձր ինտենսիվության: Ըստ նրանց՝ առողջ սնունդ է միջերկրածովյան դիետան, DASH-դիետան եւ դրանց համադրությունը նյարդային հիվանդությունների (MIND) կանխարգելման համար:

Հեղինակի խոսքով՝ այդ հետազոտությունը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ Ալցհեյմերի հիվանդության մի քանի մոդիֆիկացվող գործոնների վրա միաժամանակյա ազդեցությունը տալիս է շոշափելի արդյունք:



© NEWS.am Medicine