Աշխարհում արդեն կորոնավիրուսով վարակված 9 051 949 մարդ կա

10:55   22 հունիսի, 2020

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9 051 949-ի: Ըստ worldometers.info-ի՝ մահացել է 470 822 հիվանդ, առողջացել է 4 842 043-ը:

Ներկայումս բուժում է անցնում 3.739.084 հիվանդ. 3 684 348-ի (99 տոկոս) վիճակը գնահատվում է որպես թեթեւ, իսկ 54.736-ինը (1 տոկոս)՝ ծանր կամ կրիտիկական:

Արդեն հայտնի է վարակման 5.312.865 դեպքի ընթացքի մասին. 470.822 մարդ, ինչպես արդեն նշվել է, մահացել է: Սա հայտնի ելքով բոլոր դեպքերի 9 տոկոսն է: Մնացած 91 տոկոսն առողջացել է:

Միացյալ Նահանգները շարունակում է առաջինը մնալ վարակվածների բացարձակ թվով աշխարհում (2.356.715), սակայն վարակման դեպքերի՝ մեկ միլիոն մարդու հաշվով (7121) թվով նրանք արդեն 12-րդ տեղում են աշխարհում: Միեւնույն ժամանակ, Հայաստանն այսօր այս ցուցանիշով 13-րդ տեղն է զնաղեցնում աշխարհում (6840 դեպք՝ մեկ միլիոն մարդու հաշվով), չնայած վարակվածների բացարձակ թվով մենք 49-րդ տեղում ենք (20.268):

Մահվան գրանցված դեպքերի բացարձակ թվով (122.248) Միացյալ Նահանգները եւս առաջին տեղում են, սակայն մեկ միլիոն մարդու հաշվով մահվան դեպքերի թվով (1238) առաջին տեղում է Սան Մարինոն: Հայաստանն այս ցուցանիշով (118 մահ՝ մեկ միլիոնի հաշվով) 26-րդ տեղում է:



© NEWS.am Medicine