Աշխարհում ավելի քան 5 միլիոն մարդ COVID-19-ից ապաքինվել է

09:44   24 հունիսի, 2020

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9 359 372-ի: Մահացել է 479 879, ապաքինվել 5 046 272 պացիենտ:

Ըստ worldometers.info-ի տվյալների՝ ներկայումս բուժում է ստանում 3 833 221 պացիենտ, ըստ որում՝ նրանցից 58 013-ի (2 տոկոս) վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր:

Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում (2 424 418 վարակակիր, 123 475 մահ), երկրորդ տեղում Բրազիլիան է (վարակման 1 151 479, մահվան 52,771 դեպք), երրորդ տեղում է Ռուսաստանը (վարակման 599 705 եւ մահվան 8359 դեպք):

Հայաստանը վարակվածների բացարձակ թվով աշխարհում 50-րդ տեղում է (հունիսի 23-ի տվյալներով՝ 21 006), բայց 13-րդ տեղում է միլիոն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի թվով (7089): Այս ցուցանիշով ԱՄՆ-ն աշխարհում 11-րդ տեղում է, իսկ առաջին երեք տեղերը, ինչպես նախկինում, զբաղեցնում են Կատարը, Սան Մարինոն եւ Վատիկանը:



© NEWS.am Medicine