Ռեմդիսիվիրի ինհալացիոն ձեւը կփորձարկվի թեթեւ COVID-19 ունեցող հիվանդների վրա

21:10   24 հունիսի, 2020

Ներկայումս կորոնավիրուսային վարակի բուժման ժամանակ ռեմդիսիվիրն օգտագործվում է միայն հիվանդանոցային պայմաններում ներերակային ներարկման համար: Սակայն Gilead Science-ը կարծում է, որ ռեմեդիվիրի թողարկումը ինհալացիայի տեսքով թույլ կտա մեղմ և ասիմպտոմատիկ COVID-19 հիվանդներին բուժում իրականացնել տանը:

Սակայն Gilead Science-ը կարծում է, որ ռեմդեսիվիրի թողարկումն ինհալացիայի տեսքով թույլ կտա մեղմ ընթացքով եւ ասիմպտոմատիկ COVID-19-ով հիվանդների բուժումն իրականացնել տանը:
Ըստ New York Times-ի՝ հակավիրուսային դեղամիջոցներն առավել արդյունավետ են հիվանդության վաղ փուլերում, երբ պաթոգենը դեռ չի տարածվել օրգանիզմում:

«Ռիսկային խմբի պացիենտների համար հատկապես կարեւոր է սկսել բուժումը մինչեւ հիվանդության զարգանալը: Դա կօգնի նրանցից շատերին ընդհանրապես խուսափել հոսպիտալացումից»,- ասել է Gilead Sciences-ի գլխավոր տնօրեն Դանիել Օ'Դեյը, հայտնում է medportal.ru- ն:

«Եթե մենք կարողանանք ձերբազատվել կորոնավիրուսից մինչեւ ախտանիշների հայտնվելը, շատ հիվանդների կլինիկական ցուցանիշները զգալիորեն լավը կլինեն»,- իր հերթին նշել է Կոլումբիայի համալսարանի վիրաբույժ Անգելա Ռասմուսենը (Columbia University:

Արդեն այս շաբաթ նախատեսվում է սկսել դեղամիջոցի ինհալացիոն ձեւի ուսումնասիրությունների առաջին փուլը. Դրանում կմասնակցեն հաստատված ախտորոշմամբ կամավորները: Եթե ​​փորձարկումներն հաջող անցնեն, դեղամիջոցի նոր ձեւը կարտադրվի նեբուլայզերի տեսքով՝ շնչուղիների մեջ փոշիացման ծայրահեղ ցածր մակարդակով դեղամիջոց: Խոսքը նաեւ նեբուլայզերի՝ պորտատիվ տարբերակի ստեղծման մասին է, ինչիսիք օգտագործում են ասթմատիկները:

Հիշեցնենք, որ ռեմդիսիվիրն իսկզբանե ստեղծվել էր Gilead Sciences ամերիկյան կենսադեղագործական ընկերության կողմից Էբոլայի բուժման համար, սակայն դրական ազդեցություն էր ունեցել կորոնավիրուսային վարակի բուժման գործում:

Մայիսի 1-ին ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման վարչությունը (FDA) հաստատել էր դեղամիջոցի արտակարգ օգտագործումը COVID-19-ի բուժման համար:



© NEWS.am Medicine