Առանց ախտանիշների կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտները վարակում եմ մակերեսները. հետազոտություն

18:16   25 հունիսի, 2020

Առանց ախտանիշների կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտները վարակում եմ մակերեսները: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է mSphere-ում:

Չինաստանում անցկացված հետազոտության տվյալները եւս մեկ անգամ ցույց են տալիս շրջապատը մաքրելու կարեւորությունը:

Արդեն հայտնի է, որ կորոնավիրուսով կարելի է վարակվել օբյեկտների կամ նյութերի միջոցով, որոնց վրա կարող են հայտնվել վիրուսի մասնիկներ:

Գիտնականներն ուսումնասիրել են Չնեդուում 13 լաբորատորիաների օդը, որտեղ հաստատվել են կորոնավիրուսի դեպքեր: Վարակվածներից երկուսի մոտ հիվանդությունն ընթացել է առանց ախտանիշների:

Մասնագետները նմուշներ են վերցրել դռների բռնակներից, զուգարաններից, լուսանջատիչներից, լոգասենյակից, պահարաններից, սավաններից, բարձերից եւ այլն:

Գիտնականները պարզել են , որ 112 նմուշներից 44-ի վրա եղել է կորոնավիրուս:

Հետազոտողների խոսքով՝ տնային պայմաններում առանց ախտանիշների պացիենտների մեկուսացումը ռիսկ է ստեղծում ընտանիքի մյուս անդամների համար: Այդ տվյալները եւս մեկ անգամ ապացուցում են մակերեսների հետ շփումից հետո ձեռքերը ախտահանելու անհրաժեշտությունը:  

  



© NEWS.am Medicine