Կինը քիչ էր մնում մահանար անեւրիզմի պայթելու հետեւանքով կարաոկե երկույթի ժամանակ բարձր նոտա վերցնելու փորձից հետո

10:33   27 հունիսի, 2020

Չինաստանի Դալյան քաղաքից 55-ամյա կինը քիչ էր մնում մահանար գլխուղեղի անոթի անեւրիզմի պայթելու հետեւանքով կարաոկե երկույթի ժամանակ բարձր նոտա վերցնելու փորձից հետո:

Ինչպես պատմում է The Daily Mail-ը, Չժան ազգանունով կինը մասնակցել է կարաոկե երկույթի, որի ժամանակ փորձել է կատարել չինական ազգային երգը, որը հայտնի է իր բարձր տոնայնությամբ: Երգի ժամանակ կինը սուր գլխացավ եւ գլխապտույտ է զգացել, որից հետո սրտխառնոց է սկսվել:

Վախեցած հարազատները կնոջը հիվանդանոց են տարել, որտեղ պարզվել է, որ երգելու ժամանակ նրա մոտ գլխուղեղի անոթի պայթում է տեղի ունեցել: Բժիշկները 2 ժամանոց վիրահատություն են կատարել, որի ընթացքում հաջողվել է վերականգնել անոթը:

Այժմ պացիենտը վերականգնվում է:

Բժիշկների խոսքով՝ անեւրիզմը Չժանի ուղեղում վաղուց է ձեւավորվել՝ բարձր զարկերակային ճնշման ու շաքարային դիաբետի հետեւանքով, եւ ինտենսիվ երգի ժամանակ անոթը պայթել է:

  



© NEWS.am Medicine