Չինաստանում կորոնավիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութը հաջողությամբ թեստավորել են մարդկանց վրա

17:06   29 հունիսի, 2020

Չինական China National Biotec Group (CNBG) ընկերությունը հայտարարել է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հաջող փորձարկումների մասին, հայտնում է «ինտերֆաքսը»:

Դրական արդյունք են ցույց տվել թեստավորվող միանգամից երկու պատվաստանյութ: Նախնական տեղեկություններով՝ CNBG-ի պեկինյան ստորաբաժանման դեղամիջոցը պատվաստանյութը փորձարկած բոլոր 1120 կամավորների մոտ հանգեցրել է կորոնավիրուսի դեմ հակամարմինների անվտանգ արտադրման:

Հաղորդվում է նաեւ ընկերության ուհանյան ստորաբաժանման պատվաստանյութի հաջող փորձարկումների մասին: CNBG-ից հայտնել են Արաբական Միացյալ Էմիրություններում դեղամիջոցի փորձարկման եզրափակիչ փուլի անցկացման թույլտվություն ստանալու մասին: Ընկերությունից, սակայն, չեն հստակեցրել, թե կոնկրետ որ պատվաստանյութի մասին է խոսքը:



© NEWS.am Medicine