«Չարագույժ շոշափուկները» օգնում են կորոնավիրուսին միանգամից մի քանի առողջ բջիջների վրա «հարձակվել». գիտնականներ

14:42   29 հունիսի, 2020

Նոր կորոնավիրուսը վարակված բջիջներին «հրամայում է» աճեցնել դատարկ թելեր, որոնք խոցում են հարեւան բջիջները, ինչի շնորհիվ վարակը տարածվում է դրանց վրա՝ պարզել են Կալիֆոռնիական համալսարանի հետազոտողները, գրում է Financial Times-ը:

Գիտնականները դա անվանել են «չարագույժ շոշափուկներ», այն վիրուսին թույլ է միանգամից մի քանի առողջ բջիջների վրա «հարձակվել»:

Գիտնականների խոսքով՝ այն նաեւ ունի օրգանիզմում տարածվելու ունակություն, սակայն այն ունակ չէ այդքան ակտիվ բազմանալ, ինչպես կորոնավիրուսը:  

 



© NEWS.am Medicine