Ստատինները կարող են լավացնել COVID-19-ի բուժման ընթացքը. հետազոտություն

21:32   29 հունիսի, 2020

Ստատինները, որոնք օգնում են վերահսկել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կարող են լավացնել կորոնավիրուսի ընթացքի ելքը: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Cell Metabolism ամսագրում:

Ինչպես հայտնում է Xinhua-ն, կենդանիների վրա հետազոտությունները ցույց են տվել, որ ստատինները կարող են լավացնել իմունային բջիջների ռեակցիան, նվազեցնել բորբոքումների մակարդակն ու դանդաղեցնել թոքերի վնասման պրոցեսը:

Renmin Hospital of Wuhan University-ից մասնագետները փորձ են անցկացրել կորոնավիրուսով վարակված 13 981 պացիենտի մասնակցությամբ, որոնցից ստատիններ է ստացել 1219 պացիենտ:

28 օր անց հասկանալի է դարձել, որ ստատիններ կիրառած պացիենտների շրջանում մահացության ցուցանիշը եղել է 5,2 տոկոս, մինչդեռ մյուս պացիենտների մոտ՝ 9,4%, գրեթե երկու անգամ բարձր:

Բացի այդ, ստատիններ ընդունած պացիենտների մոտ նկատվել է բիոմարկերների մակարդակի նվազեցում, ինչը նշանակում է, որ դեղամիջոցները թույլ չեն տվել վարակին սուր հիվանդության վերածվել:  



© NEWS.am Medicine