ՄԻԱՎ-ի բուժման համար դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ

11:00   1 հուլիսի, 2020

ՄԻԱՎ-ով վարակված հիվանդներն ավելի հազվադեպ են վարակվում նոր կորոնավիրուսով, եթե նրանք հակավիրուսային թերապիայի շրջանակներում տենոֆովիր եւ էմետրիցիտաբին են ընդունում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իսպանիայի առողջապահության նախարարությունը։

Իսպանիայի Առողջապահության նախարարության կողմից մեջբերված ուսումնասիրության համաձայն՝ ՄԻԱՎ-ով վարակված հիվանդների մոտ COVID-19 ստանալու հավանականությունը ավելի բարձր չէ, քան ընդհանուր բնակչության շրջանում։ Իսկ նրանք, ովքեր տենոֆովիր/էմետրիցիտաբին են (երկու հակավիրուսային դեղամիջոցների համադրություն, որոնք օգտագործվում են ՄԻԱՎ վարակի բուժման եւ կանխարգելման համար) ընդունում, ավելի քիչ են հակված COVID-19- ին, քան այլ դեղամիջոցներ ընդունող հիվանդները:

Հետազոտությունն իրականացվել է երկրի տարբեր մասերում տեղակայված 60 կլինիկաներում, դրանում մասնակցել է ՄԻԱՎ-ով վարակված 77.500 հիվանդ: Նրանցից 236-ի մոտ СOVID-19 էր ախտորոշվել, 151-ը հոսպիտալացվել էր, 15-ը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքներում, 20-ը՝ մահացել:

Annals of Internal Medicine ամսագրում հրապարակված ուսումնասիրության հեղինակները նշում են, որ լրացուցիչ անալիզներ են անհրաժեշտ՝ COVID-19- ի բուժման համար տարբեր հակավիրուսային դեղամիջոցների արդյունավետությունը հաստատելու համար։



© NEWS.am Medicine