Ինչի՞ց կարող է կախված լինել COVID-19-ի հետեւանքների ծանրությունը. փորձագետի կարծիք

13:04   1 հուլիսի, 2020

Տարած կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով բարդությունները կարող են կախված լինել արյան մեջ Վիլեբրանդի գործոնից: Այսպիսի կարծիք է հայտնել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ամիլոիդների կենսաբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող Աննա Աքսյոնովան, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Արյան մեջ Վիլեբրանդի գործոնը արյան պլազմայի գլիկոպրոտեին է եւ դրա մակարդման համակարգի գլխավոր բաղադրիչներից մեկը:

Ինչպես հայտնի է, վիրուսի բազմացումը, բացի թոքերից, ուղեկցվում է անոթների պատերի վնասմամբ, ինչը անոթների պատերի եւ մազանոթների տեղային բորբոքումներ է առաջացնում: Օրգանիզմը փորձում է իրավիճակը շտկել եւ սկսում է անոթների պատերի «անցքերը կարկատել» արյան մեջ մեծ քանակությամբ Վիլեբրանդի գործոն արտադրելու հաշվին: Իսկ սա իր հերթին մեծացնում է թրոմբների առաջացման եւ մահվան ելքի հավանականությունը:

Մասնագետի խոսքով՝ ինֆեկցիայի ընթացքի բնույթը, դրա ծանրությունը կարող է մասամբ կապված լինել արյան մեջ Վիլեբրանդի գործոնի անհատական մակարդակի հետ: Կարեւոր է նաեւ այս սպիտակուցի ակտիվության սեփական աստիճանը:



© NEWS.am Medicine